ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Անանուն նամակները, օպերային թատրոնն ու սպասվող փոփոխությունները

Անանուն նամակները, օպերային թատրոնն ու սպասվող փոփոխությունները
06.06.2017 | 16:53

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի վերաբերյալ տարատեսակ նորություններն առավել հաճախ շրջանառվում են անանուն էլեկտրոնային նամակների տեսքով: Օրերս լատինատառ հաղորդագրություններ ստացանք այն մասին, որ թատրոնում սկսվել են հաստիքների կրճատումներ: Անբավարար ու անհասկանալի ակնարկ կար նաև թատրոնի նոր տնօրենի թեկնածուի մասին:

Օպերային թատրոնից հետաքրքրվեցինք` իրականությանը համապատասխանո՞ւմ են սպասվող փոփոխությունների մասին լուրերը:


Մեր հարցման պատասխանը ներկայացնում եմ առանց խմբագրման:

«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ընթացիկ աշխատանքային գործընթացը բարելավելու, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով թատրոնի վարչական կազմում որոշակի կառուցվածքային փոփոխություններ են իրականացվել: Նախկին աշխատակիցներից ոմանք, հասկանալի պատճառներով, օպտիմալացման արդյունքում այլևս չեն աշխատելու թատրոնում: Իհարկե, բարձր գնահատելով թատրոնի գործունեությանն իրենց աշխատանքային մասնակցությունը ցուցաբերած բոլոր գործընկերների վաստակը, պետք է փաստենք, որ թատրոնի գործունեության նոր կառուցվածքն այլևս չի նախատեսում նրանցից շատերի մասնակցությունը հետագա աշխատանքներում: Փաստ է, որ խորհրդային տարիներից մեզ հասած որոշ աշխատանքային մեխանիզմներ այլևս կիրառելի չեն և մշակութային կառույցների կառավարման ժամանակակից մոդելն այլ պահանջներ է ներկայացնում, որոնցով պարտավոր ենք առաջնորդվել` ի նպաստ օպերայի և բալետի թատրոնի հետագա զարգացման»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4336

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ